Ռոհանի.«ՀԳՀԾ-ի շահերն անդառնալի են»
https://parstoday.ir/hy/news/iran-i74095-Ռոհանի._ՀԳՀԾ_ի_շահերն_անդառնալի_են
Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի անդառնալիությանը, ԻԻՀ նախագահն ասել է.«Ոչ ոք ներառյալ ԱՄՆ նախագահը չի կարող ՀԳՀԾ-ը վերադարձնել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2017 12:58 Asia/Tehran

Անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի անդառնալիությանը, ԻԻՀ նախագահն ասել է.«Ոչ ոք ներառյալ ԱՄՆ նախագահը չի կարող ՀԳՀԾ-ը վերադարձնել»:

Շաբաթ հոկտեմբերի 7-ին Թեհրանի համալսարանում համալսարանական ուստարվա մեկնարկի միջոցառման ժամանակ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Նա, ով խախտում է համաձայնությունը, ոտքի տակ է դնում իր պատիվն ու հեղինակությունը: Իսկ Իրանը ճիշտ ուղի է ընտրել և հարգում է իր տված խոստումները»:

Իրանի նախագահը ՀԳՀԾ-ն համարել է միջուկային տեխնոլոգիայից օգտվելու հարցում Իրանի տարած բարոյական հաղթանակն, ավելացնելով.«Միջուկային գործարքից առաջ, որոշ կողմերն ասում էին, որ Իրանի միջուկային գործունեությունն անօրինական է: Իսկ այսօր այդ տեխնոլոգիան և՛ իրավական, և՛ ՄԱԿ-ի կարծիքով, համարվում է օրինական տեխնոլոգիա»:

«Եթե որևէ երկիր փորձի դուրս գալ Իրանի դեմ, ԻԻՀ-ը հաղթելու է այդ քայլին». հավաստել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: