Լարիջանի .«Նման ռազմավարությամբ ԱՄՆ-ն խաղում է ահաբեկչության հետ»
Նշելով, որ նման ռազմավարությամբ ԱՄՆ-ն խաղում է ահաբեկչության հետ, իսլամական խորհրդարանի նախագահն ասել է .«ԱՄՆ-ն փորձում է վաճառել իր զենքերը և Միջին Արևելքում ճգնաժամի շարունակումը համարում է իր անվտանգության առևտրականացման նախապայմանը»:
«Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդմամբ ՝ Համաշխարհային միջխորհրդարանական միության 137-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ռուսաստան մեկնած Ալի Լարիջանին ասել է.«Միջին Արևելքում ԱՄՆ-ի անցյալը և աշխարհի տարբեր կետերում ճգնաժամերի հանգեցնող ու ապակայունացնող քայլերը ցույց են տալիս, որ պետք է զգայուն լինել տարածքում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ներկայության հարցում»:
«Իրանի, Ռուսաստանի և տարածաշրջանի որոշ երկրների համատեղ ջանքերի արդյունքում, թուլացել են ԻԼԻՊ-ը և այլ խմբերը, սակայն նրանք, ովքեր իրենց շահերը պայմանավորում են Միջին Արևելքում լարվածության շարունակմամբ, փորձում են տարածաշրջանում նոր ճգնաժամեր հարուցել, այդ թվում անջատեղական քայլերի տեսքով».ասել է Լարիջանին: