Զարիֆ. Բոլոր իրանցիներն «Իսլամական հեղափոխության պահակազոր» են
https://parstoday.ir/hy/news/iran-i74719-Զարիֆ._Բոլոր_իրանցիներն_Իսլամական_հեղափոխության_պահակազոր_են
ԻԻՀ ԱԳ նախարարն արձագանքելով Իրանի և Իսլամական հեղափոխության պահակազորի դեմ Թրամփի թշնամական հայտարարություններին, նշել է. «Բոլոր իրանցիները, կին թե տղամարդ, ծեր թե երիտասարդ, «Իսլամական հեղափոխության պահակազոր են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2017 04:11 Asia/Tehran
  • Զարիֆ. Բոլոր  իրանցիներն «Իսլամական հեղափոխության պահակազոր» են

ԻԻՀ ԱԳ նախարարն արձագանքելով Իրանի և Իսլամական հեղափոխության պահակազորի դեմ Թրամփի թշնամական հայտարարություններին, նշել է. «Բոլոր իրանցիները, կին թե տղամարդ, ծեր թե երիտասարդ, «Իսլամական հեղափոխության պահակազոր են»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շաբաթ  օրը Թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Իրանցիները   կանգնած են նրանց թիկունքին, ովքեր Իրանն ու տարածաշրջանը պաշտպանում են ոտնձգության ու ահաբեկչության դիմաց»:

Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնելով Իրանի ժողովրդի դեմ իր անհիմն ու անարժեք մեղադրանքները ու չհաստատելով ՀԳՀԾ-ի ոգու հանդեպ Թեհրանի հավատարմությունը, հայտարարեց, որ Իրանն աջակցում է ահաբեկչությանը և Իսլամական հեղափոխության պահակազորի անունը ներառեց նոր շրջափակումների ցուցակում:

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորն Իրաքում ու Սիրիայում թաքֆիրական-ահաբեկչական խմբերի դեմ պայքարի նպատակով, հիշյալ երկրների պաշտոնական դիմումի համաձայն, խորհրդատվական օժանդակություն է ցուցաբերում նրանց: