Լարիջանի. ՀԳՀԾ-ի կապակցությամբ Թրամփի կողմնորոշումը բացահայտում է ԱՄՆ-ի անհանձնառու լինելը
https://parstoday.ir/hy/news/iran-i74793-Լարիջանի._ՀԳՀԾ_ի_կապակցությամբ_Թրամփի_կողմնորոշումը_բացահայտում_է_ԱՄՆ_ի_անհանձնառու_լինելը
Իրանի խորհրդարանի նախագահն ասել է. «ԱՄՆ նախագահը ոչ հավատարիմ է մնացել միջազգային համաձայնություններին և ոչ էլ հարգում է ՄԱԿ-ին և բոլոր երկրների համար բացահայտում է ԱՄՆ-ի անհանձնառու լինելը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 16, 2017 07:40 Asia/Tehran
  • Լարիջանի. ՀԳՀԾ-ի կապակցությամբ Թրամփի կողմնորոշումը բացահայտում է ԱՄՆ-ի անհանձնառու լինելը

Իրանի խորհրդարանի նախագահն ասել է. «ԱՄՆ նախագահը ոչ հավատարիմ է մնացել միջազգային համաձայնություններին և ոչ էլ հարգում է ՄԱԿ-ին և բոլոր երկրների համար բացահայտում է ԱՄՆ-ի անհանձնառու լինելը»:

Իրանի Խորհրդարանի լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Ալի Լարիջանին կիրակի օրը Սանկտ Պետերբուրգում գումարված Միջազգային միջխորհրդարանական միության 137-րդ նստաշրջանում Իրանի դեմ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թշնամական հայտարարությունները Վաշինգտոնի անհանձնառու լինելու ապացույցը համարելով, ասել է. «ԱՄՆ-ն բազմիցս Իրանի ներքին հարցերին միջամտություն է կատարել, որոնց շարքն են դասվում 1953 թվականին Իրանի օրինական կառավարության դեմ հեղաշրջումը, Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո երկրում հեղաշրջում իրականացնելու փորձը, Իրանի դեմ հարձակման ընթացքում Իրաքի բաասական ռեժիմին օժանդակելը և 1988 թվականին Իրանի քաղաքացիական ինքնաթիռը կործանելը և այսօր զարմանալի է, որ նման անցյալ ունենալով ԱՄՆ նախագահն այսօր սրտացավություն է հայտնում րիանցիների համար»:

Իրանի խորհրդարանի նախագահն Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի դեմ Թրամփի մեղադրանքներն ԻԼԻՊ ահաբեկչական խմբին ուղղված ԱՄՆ-ի պաշտպանության շրջանակում գնահատելով, հավելել է. «Պահակազորը ժողովրդական ուժ է և Իրաքի ու Սիրիայի իշխանությունների դիմումի համաձայն օժանդակություն է կատարում այդ երկրների ժողովուրդներին, որպեսզի ոչնչացնեն ԻԼԻՊ-ը, սակայն այսօր մեղադրվում է ահաբեկչության մեջ և դա ի տես այն բանի, որ ամերիկացի պաշտոնատարները հաստատել են, որ իրենք են ստեղծել ԻԼԻՊ-ը»:

«ԱՄՆ-ի կողմից Լիբանանի Հեզբոլլահի և Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ «Համաս»-ի ահաբեկիչ կոչվելը չի արժեզրկում նրանց, քանի որ այդ երկու խմբերը Սիոնիստական ռեժիմի դիմաց պաշտպանում են իրենց ժողովրդի արդար իրավունքները»,-հայտարարեց Լառիջանին:

Միջազգային միջխորհրդարանական միության 137-րդ նստաշրջանը «Կրոնների ու ազգությունների միջև երկխոսության միջոցով խաղաղության ու մշակութային բազմազանության ամրապնդման» կարգախոսով գումարվել է Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում: