Իրանի նախագահի տեղակալ.«ՀԳՀԾ-ի շուրջ կրկին բանակցելն անհնար է»
https://parstoday.ir/hy/news/iran-i74874-Իրանի_նախագահի_տեղակալ._ՀԳՀԾ_ի_շուրջ_կրկին_բանակցելն_անհնար_է
ՀԳՀԾ-ի հարցի շուրջ կրկին բանակցելն անհնար համարելով, ԻԻՀ նախագահի տեղակալն ասել է.«Միջուկային համաձայնության կողմերից ոչ մեկը չի մասնակցելու նման բանակցություններին»:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Հոկտեմբեր 17, 2017 08:29 Asia/Tehran
  • Իրանի նախագահի տեղակալ.«ՀԳՀԾ-ի շուրջ կրկին բանակցելն անհնար է»

ՀԳՀԾ-ի հարցի շուրջ կրկին բանակցելն անհնար համարելով, ԻԻՀ նախագահի տեղակալն ասել է.«Միջուկային համաձայնության կողմերից ոչ մեկը չի մասնակցելու նման բանակցություններին»:

Երկուշաբթի երեկոյան, ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, ԻԻՀ նախագահի տնտեսական հարցերով տեղակալ Մոհամմեդ Նահավանդյանն ասել է.«ՀԳՀԾ-ի համաձայնության նկատմամբ Թրամփի դիրքորոշումը հակասում է համաձայնության մյուս կողմերի դիրքորոշումների հետ և կողմերից ոչ մեկը չեն բանակցելու ՀԳՀԾ-ի հարցով»:

Իսլամական հեղափոխության պահակազորի նկատմամբ ԱՄՆ-ի նախագահի կողմնորոշման մասին Նահավանդյանն ասել է.«Թրամփի հայտարարություններն ավելի միասնական է դարձրել Իրանի ժողովրդին ու դիվանագետներին»:

«ԻԼԻՊ-ի և ահաբեկչության դեմ պայքարի հարցում Իրանը դերակատար է եղել և հնարավոր չէ անտեսել Իրանի այս դերակատարությունը»,-ընդգծել է ԻԻՀ նախագահի տնտեսական հարցերով տեղակալը:

Անտեսելով Իրանի հանձնառությունը ՀԳՀԾ-ին հաստատող ՄԱԳԱՏԷ-ի ութ զեկույցները, հոկտեմբերի 13-ին, ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը չի հաստատել Իրանի կողմից ՀԳՀԾ-ի հարգումը:

Թրամփի այս հայտարարություններից հետո, Եվրամիությունը և աշխարհի շատ երկրներ հայտարարել են, որ անցյալի պես հովանավորում են ՀԳՀԾ-ի համաձայնությունը: