Վելայաթի.«Եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-ի համար պայման նէրկայացնելը ընդունելի չէ»
ՀԳՀԾ-ի գործադրումը վերհսկող խորհրդի անդամը շեշտել է.«Եվրոպացիների կողմից ՀԳՀԾ-ի համար պայման նէրկայացնելը ընդունելի չէ ԻԻՀ համար»:
Նշելով որ եվորպացիները ավելի զգույշ պետք է լինեն իրենց հայտարարությունների ու պահանջների ներկայացման հարցում, Ալի Աքբար Վելայաթին ասել է.«Այն որ եվրոպացիներն ասում են, թե ընդունում են ՀԳՀԾ-ն, սակայն Իրանի տարածաշրջանային ներկայության կամ հրթիռային պաշտպանական համակարգի մասին պետք է խոսեն, դա նշանակում է պայման ներկայացնել ՀԳՀԾ-ի համար և Թեհրանի կողմից դա չի ընդունվելու»:
Նշելով որ Իրանը Իրաքում և Սիրիայում ներկա է այդ երկրների կառավարությունների պահանջով, նա հավաստել է.«Տարածաշրջանային համագործակցությունները Իրանի օրինական իրավունքն են և Միջին Արևելքի երկրները դիմադրության առանցք են ձևավորել, որ սկսվում է Թեհրանից և անցնելով Բաղդադից, հասնում է Դամասկոս, Լիբանան և Պաղեստին»:
Մերժելով Իրանի պահապանների կորպուսի դեմ Դոնադ Թրամփի թշնամական հայտարարությունները, Իրանի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի անդամը նշել է, որ այդ կառույցն Իրանի ժողովրդի դիմադրողական գաղափարների մարմնացումն է: