Լարիջանի.«Իրանն իր միջուկային գործունեությունը շարունակելու համար ունի մշակված ծրագիր»
https://parstoday.ir/hy/news/iran-i74891-Լարիջանի._Իրանն_իր_միջուկային_գործունեությունը_շարունակելու_համար_ունի_մշակված_ծրագիր
Իրանի խորհրդարանի նախագահը շեշտել է.«Եթե ամերիկացիները դուրս գան ՀԳՀԾ-ից, Իրանն իր միջուկային գործունեությունը շարունակելու պատրաստ ծրագիր ունի»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 17, 2017 18:13 Asia/Tehran
  • Լարիջանի.«Իրանն իր միջուկային գործունեությունը շարունակելու համար ունի մշակված ծրագիր»

Իրանի խորհրդարանի նախագահը շեշտել է.«Եթե ամերիկացիները դուրս գան ՀԳՀԾ-ից, Իրանն իր միջուկային գործունեությունը շարունակելու պատրաստ ծրագիր ունի»:

 NTV և Russia-1 հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, անդրադառնալով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու հավանականությանը, Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին ասել է.«ԱՄՆ-ի սցենարների դեմ Իրանը ունի պարզ ու մշակված ծրագիր և ԻԻՀ-ն այնպես կվարվի, որ ամերիկացիները կզղջան իրենց քայլերի համար»:

Հակազդելով Դոնալդ Թրամփի  հայտարարություններին, Լարիջանին նշել է.«ՀԳՀԾ-ի նկատմամբ Իրանի հավատարմության հաստատման պատասխանատուն ոչ թե Թրամփը այլ ՄԱԳԱՏԷ-ն է, որ առայսօր 8 անգամ վավերացրել է միջուկային համաձայնության նկատմամբ Իրանի հավատարմությունը»:

Նշելով որ ԱՄՆ-ից բացի միջուկային բանակցություններին նույնպես ներկա են եղել ՌԴ-ն, Չինաստանը, ԵՄ-ը, Գերմանիան, Բրիտանիան և Ֆրանսիան և ՄԱԿ-ի ԱԽ-ում այդ կապակցությամբ բանաձև է ընդունվել Լարիջանին հավաստել է.«Քաղաքականության ու իրավական խնդիրների ոլորտներում Թրամփը անփորձ է»: