Ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության ընդլայնումը Մոսկվայում Իրանի ու Ռուսաստանի բանակցությունների առանցքում
ԻԻՀ և ՌԴ ԱԳ փոխնախարարները Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ բանակցել են ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում երկու երկրի համագործակցությունների ընդլայնման շուրջ:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Իրանի ԱԳ փոխնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին և Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հինգշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ նաև քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջագծում երկու երկրի համագործակցությունների ամրապնդման ուղիները:
Աբբաս Էրաղչին Ռուսաստանի ԱԳ փոխնախարար և միջուկային ավագ բանագնաց Սերգեյ Ռիաբկովի հետ հանդիպման ժամանակ քննադատելով Իրանի և ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի չկշռադատված դիրքորոշումներն, Իրանի և 5+1 խմբի միջև միջուկային համաձայնությունը որպես միջազգային ու անփոփոխելի փաստաթուղթ բնութագրեց:
Սերգեյ Ռիաբկովն այս հանդիպման ժամանակ, մերժելով ՀԳՀԾ-ի դեմ Դոնալդ Թրամփի դիրքորոշումներն, ընդգծեց այդ պայմանագիրը՝ որպես պարտադիր մի փաստաթուղթ գործադրման հանձնելու Ռուսաստանի վճռակամությունը:
Իրանի ԱԳ փոխնախարարը Ռուսաստանի ԱԳ փոխնախարարի հետ բանակցության և ուրբաթ օրը գումարվելիք միջուկային սպառազինությունների կրճատման միջազգային նստաշրջանին մասնակցելու նպատակով հինգշաբթի առավոտյան Մոսկվա ժամանեց: