Իրանական ռիալի և թուրքական լիրայի սուափի համաձայնագիրը հստակեցվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i75011-Իրանական_ռիալի_և_թուրքական_լիրայի_սուափի_համաձայնագիրը_հստակեցվել_է
Իրանի և Թուրքիայի Կենտրոնական բանկերի գլխավոր տնօրենները պաշտոնապես հայտարարեցին իրանական ռիալի և թուրքական լիրայի երկկողմ սուափի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2017 00:07 Asia/Tehran
  • Իրանական ռիալի և թուրքական լիրայի սուափի համաձայնագիրը հստակեցվել է

Իրանի և Թուրքիայի Կենտրոնական բանկերի գլխավոր տնօրենները պաշտոնապես հայտարարեցին իրանական ռիալի և թուրքական լիրայի երկկողմ սուափի մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի Անկարա կատարած ուղևորության շրջագծում, ԻԻՀ Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Վալիոլլահ Սեյֆն ու Թուրքիայի Կենտրոնական բանկի գլխավոր տնօրեն Մուրադ Չաթին Քայան հինգշաբթի օրը ստորագրեցին իրանական ռիալի և թուրքական լիրայի երկկողմ սուափի վերջնական փաստաթուղթը:

Այս համաձայնագիրը նախաստորագրվել էր Վալիոլլահ Սեյֆի անցած շաբաթ Թուրքիա կատարած ուղևորության ընթացքում:

Այս համաձայնագրի շրջագծում, որի նպատակն է առևտրի ֆինանսավորման և ուղղակի ներդրման ուղղությամբ ազգային արժույթների օգտագործմամբ առևտրի ընթացքի հեշտացումը, իրանական ռիալն ու թուրքական լիրան հեշտությամբ կարող են փոխանակվել:

Այս համաձայնագիրը նաև առանց միջնորդ արտարժույթների օգնության կրճատում է երկու երկրի առևտրականների համար արտարժույթի փոխանցման ծախսերը:

Իրանի նախագահի առաջին տեղակալը չորեքշաբթի գիշեր մի պատվիրակություն գլխավորելով Անկարա ժամանեց: Ջահանգիրին հինգշաբթի օրը Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ընդգծեց՝ առևտրաշրջանառությունը տարեկան 30 միլիարդ դոլարի բարձրացնելու ուղղությամբ երկու երկրների ջանքերը: