Իրանն արձագանքեց Աֆղանստանի մզկիթներում ահաբեկչական պայթյունին
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը դատապարտեց Աֆղանստանի Կաբոլ և Ղոր մզկիթներում ահաբեկչական հարձակումներըշ որոնց պատճարով զոհվեցին մեծ թվով աղոթարարներ:
Բահրամ Ղասեմին ուրբաթ օրն արձագանքելով Աֆղանստանի Կաբոլի և Ղորի մզկիթների դեմ արյունալի ահաբեկչական հարձակումներին, ցավակցեց Աֆղանստանի ժողովրդին ու կառավարությանը և ասաց. «Արյունախում ահաբեկիչներն ու հետադեմ թաքֆիրականները, որոնք խորթ են կրոնին ու մարդկայնությանը, կրկին անգամ կույր ու նողկալի հարձակումների թիրախ դարձրին Աֆղանստանի բռնահարված, տառապած ու անմեղ ժողովրդին, որի նպատակն է հարևան երկիր Աֆղանստանում կրոնական տարաձայնություն և անապահովություն սերմանել»:
«ԻԻՀ-ն մինչև բռնարարքների, ոճրագործության, ահաբեկչության ու անապահովության լիովին արմատախիլ դառնալը կանգնած է մնալու Աֆղանստանի դիմադրող ժողովրդի ու կառավարության կողքին»,-ընդգծեց ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը:
Աֆղանստանի Կաբոլում ու Ղորում գտնվող երկու մզկիթների դեմ ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվեց ավելի քան 60 մարդ և վիրավորվեցին տասնյակ ուրիշներ:
Հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել ԻԼԻՊ ահաբեկչական խումբը: