Իրանի բանակի ծովուժն Իտալիայում գնահատանքի է արժանացել
https://parstoday.ir/hy/news/iran-i75113-Իրանի_բանակի_ծովուժն_Իտալիայում_գնահատանքի_է_արժանացել
Իտալիայում անցկացվող տարածաշրջանային ծովուժերի միջազգային համագումարում, ԻԻՀ բանակաի ռազմածովային ուժերը գնահատականի են արժանացել : Բարձր է գնահատվել նաև ծովերում անվտանգության հաստատման և ծովահանների դեմ պայքարի գործում Իրանի փորձը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 22, 2017 07:23 Asia/Tehran
  • Իրանի բանակի ծովուժն Իտալիայում գնահատանքի է արժանացել

Իտալիայում անցկացվող տարածաշրջանային ծովուժերի միջազգային համագումարում, ԻԻՀ բանակաի ռազմածովային ուժերը գնահատականի են արժանացել : Բարձր է գնահատվել նաև ծովերում անվտանգության հաստատման և ծովահանների դեմ պայքարի գործում Իրանի փորձը:

Իտալիայի ծովուժի ստրատեգիական բաժնի վարիչ, ծովակալ Աորելիո Դե Կարոլիսը գնահատել է ծովերի անվտանգության ապահովման հարցում ԻԻՀ բանակի ծովուժի ջանքերը, նշելով.«Իրանի նավախմբերը կարևոր դեր են ունեցել Հնդկական օվկիանոսում և Ադենի ծոցում անվտանգության հաստատման գործում»:

Դե Կարոլիսի խոսքերով, Իտալիայի տարածաշրջանային ծովուժերի համագումարում աշխարհի շատ երկրներ ցանկություն են հայտնել այդ երկրի հետ համագործակցելու և փորձի փոխանակման համար:

Տարածաշրջանային ծովուժերի համագումարը կայացել է հոկտեմբերի 17-ից 20-ը ՝ Վենետիկում:

ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, Ծովակալ Հաբիբոլլահ Սայյարին հատուկ հյուրի կարգավիճակում մասնակցել է համագումարին: