Ռահիմփուր .«ԱՄՆ-ն չի ցանկանում, որ ԻԼԻՊ-ը ոչնչանա»
Նշելով, որ ԻԼԻՊ-ի ոչնչացումը դիմադրության և տարածաշրջանային համագործակցության արդյունքներից մեկն է, ԻԻՀ արտաքին գործերի նախարարի Ասիայի, Օվկիանիայի հարցերով տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրն աստել է.«ԱՄՆ-ին դա դուր չի գալիս, քանի որ նա ձգտում է տարածաշրջանում իր շահերի իրականացմանը»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությանը տված հարցազրույցում, Էբրահիմ Ռահիմփուրն ասել է.«Իրանը քայլում է տարածաշրջանում խաղաղության, կայունության ու անվտանգության հաստատման ուղղությամբ, որպեսզի օտարները չկարողանան Միջինարևելյան ճգնաժամը ծառայեցնել իրենց շահերին: Այդ պատճառով, բազմիցս նույնիսկ Արաբիային է բարեկամական ձեռք մեկնել»:
«Իրանը ողջունում է խաղաղության, կայունության ու անվտանգության ուղղությամբ քայլող բոլոր երկրներին ՝ ներառյալ Թուրքիային, որի քաղաքականությունը ՝ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի թշնամաինքից հետո ցույց է տալիս, որ ավելի լավ ուղով է քայլում».-հավաստել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը:
Էբրահիմ Ռահիմփուրն ԻԼԻՊ-ի ոչնչացումը համարել է Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցության արդյունք, հավելելով .«Այնուամենայնիվ, ԱՄՆ-ն և Սիոնիստական ռեժիմը տարածաշրջանում լարված իրավիճակը շարունակելու համար աջակցում են ԻԼԻՊ-ին»:
Իրաքյան Քրդստանի տարածքի իրադարձությունների մասին Ռահիմփուրն ասել է.«Այդ տարածքի ղեկավարները, որոնք այլոց դրդմամբ որոշ քայլերի էին դիմել, Քերքուկում և շրջակա քաղաքներում տեղի ունեցած իրադարձություններից հետո, գիտակցելով իրենց սխալը զղջացել են»: