Զարիֆ. Թրամփի հայտարարությունները չեն կարող թուլացնել Իրանի ժողովրդի կամքը
https://parstoday.ir/hy/news/iran-i75188-Զարիֆ._Թրամփի_հայտարարությունները_չեն_կարող_թուլացնել_Իրանի_ժողովրդի_կամքը
Երկուշաբթի օրը, Հարավաֆրիկյան Հանրապետությունում բնակվող իրանցիների հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները չեն կարող թուլացնել Իրանի ժողովրդի կամքը »:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 24, 2017 04:14 Asia/Tehran
  • Զարիֆ. Թրամփի հայտարարությունները չեն կարող թուլացնել Իրանի ժողովրդի կամքը

Երկուշաբթի օրը, Հարավաֆրիկյան Հանրապետությունում բնակվող իրանցիների հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է. «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները չեն կարող թուլացնել Իրանի ժողովրդի կամքը »:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է, որ Իրանի ժողովուրդն ԻԻՀ-ի առաջադիմության ու անվտանգության գրավականն է: «Իսլամական Իրանը ժողովրդի հովանավորության շնորհիվ անցած 40 տարիների ընթացքում փառքով հաղթահարել է բոլոր ճնշումները, ոտնձգություններն ու շրջափակումները». ասել է նա:

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ ԻԻՀ-ն իր հզորության և գիտական ու տնտեսական առաջադիմության համար պարտական չէ որևէ երկրի: «Տարածաշրջանում որևէ երկիր Իրանի անվտանգությունը չունի». ասել է նա:

Զարիֆն անդրադարձել է նաև Եմենում Արաբիայի ու նրա դաշնակիցների ոճրագործություններին: «Սաուդյան ռեժիմը նավթային դոլարներով ռազմական սպառազինություն է գնում ԱՄՆ-ից և դրանց միջոցով հրի ու սրի է քաշում Եմենի բռնահարված ժողովրդին». ասել է նա: