Ռոհանի.«Իրանը կշարունակի օգնել Իրաքին հակահաբեկչական պայքարում»
https://parstoday.ir/hy/news/iran-i75316-Ռոհանի._Իրանը_կշարունակի_օգնել_Իրաքին_հակահաբեկչական_պայքարում
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, գնահատելով Իրաքի պետայրերի և կրոնական առաջնորդների խոհեմության հետևանքով այդ երկրի խնդիրների կարգավորումն ասել է.-«Իրանը կշարունակի օգնել Իրաքի կառավարությանը հակահաբեկչական պայքարում և տարածքային ամբողջականությունն ու երկրի միասնականությունը պահպանելու գործում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 26, 2017 13:54 Asia/Tehran
  • Ռոհանի.«Իրանը կշարունակի օգնել Իրաքին հակահաբեկչական պայքարում»

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, գնահատելով Իրաքի պետայրերի և կրոնական առաջնորդների խոհեմության հետևանքով այդ երկրի խնդիրների կարգավորումն ասել է.-«Իրանը կշարունակի օգնել Իրաքի կառավարությանը հակահաբեկչական պայքարում և տարածքային ամբողջականությունն ու երկրի միասնականությունը պահպանելու գործում»:

Հինգշաբթի օրը Թեհրանում Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադիի հետ  հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին գնահատելով Իրաքյան Քրդստանի անջատման հանրաքվեի հարցի կարգավորման ուղղությամբ Իրաքի կենտրոնական իշխանության  ցուցաբերած խոհեմությունը, նշել է.-«Պետք է շարունակել հակահաբեկչական և անջատողական ձգտումների դեմ պայքարը և փորձել պահպանել Իրաքի տարածքային ամբողջականությունն ու միասնությունը»:

Իրաքի վարչապետը կարևորել է Իրանի և Իրաքի հարաբերությունների և համագործակցությունների առավել ընդլայնման անհրաժեշտությունը: 

Ընդգծելով Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման կարևորությունը, Հեյդար Ալ-Էբադին ասել է.-«Իրաքի ժողովուրդը միասնականությամբ կչեզոքացնեն այդ երկրի դեմ ուղղված դավադրությունները»: