Խոշռու. Կանայք ահաբեկչության առաջին զոհերն են
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Միջին Արևելքում միջամտությունը, զավթողականությունը, իշխանափոխության փորձերը և ահաբեկչական ու ծայրահեղական խմբերի երևան գալը շատ կանանց զ«կում : ավելի լավ ապագա ունենալու հնարավորությունից: Նա ասել է. «Կանայք ահաբեկչության առաջին զոհերն են»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ ուրբաթ օրը, «Կանայք, խաղաղությունն ու անվտանգությունը» թեմայով ԱԽ-ի նիստի ընթացքում Ղոլամալի Խոշռուն նշել է, որ չպետք է դյուրահավատ լինել ու ենթադրել, որ Իրաքից ու Սիրիայից ահաբեկչական խմբերի ֆիզիկական կրճատմամբ, կանանց դեմ ոճրագործությունները ավարտվելու են, քանի որ այդ խմբերի վերաբերմունքն արմատավորված է գաղափարական շեղումներում, որը հիմնված է ուրիշներին մերժելու և ատելության վրա:
«Միջազգային հանրությունը պետք է շարունակի թաքֆիրական խմբերի հովանավորների դեմ պայքարը»,-հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը:
Անդրադառնալով ԻԻՀ-ում կանանց դերակատարությանի, Խոշռուն ասել է. «Կանայք Իրանի հասարակության ակտիվ խավն են»:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Իրանի հասարակության մեջ կանայք ակտիվ մասնակցություն ունեն քաղաքական գործընթացներում: Նա հավելել է. «Իրանում կանանց կրթությունը նրանց կարողությունների ընդլայնման ենթահողն է համարվում, որը վերջին չորս տասնամյակներում շարունակվելու և ամրապնդվել է»:
Խոշռուն անդրադարձել է նաև Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի անարդար ու անմարդկային շրջափակումներին: «Անհիմն պատրվակներով գործադրված այս շրջափակումները ոչ միայն ոտնահարում են Իրանի ժողովրդի մարդկային ու հատկապես զարգացման իրավունքը, այլև արգելում են նրանց կառուցողական դերակատարությունն ու հասարակական աշխատանքներին մասնակցությունը». ասել է նա: