Ռոհանի.«Գիտությունը, հետազոտությունը և ուսումնասիրությունը սահման չեն ճանաչում»
ԻԻՀ նախագահն ասել է.-«Ավելի քան 9 հազար ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստումն Իրանում մեծ ձեռքբերում է երկրի բժշկական զարգացման ոլորտում»:
Շաբաթ օրը, Թեհրանում կայացած Ասիա-Օվկիանիա ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման միջազգային կոնգրեսին հղած ուղերձում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ընդգծել է, որ գիտությունը և հետազոտությունը սահման չեն ճանաչում և գիտությունը չպետք է ենթարկվի քաղաքական հարցերի ազդեցությանը:
ԻԻՀ նախագահն ասել է.-«Այս և մյուս գիտական համագումարները օգնում են մտքերի և կատարված հետազոտություննեի փոխանակմանը և նպաստում են երկրների միջև գիտական և տեխնիկական փոխգործակցությանը»:
Հասան Ռոհանին հստակեցրել է.-«ԻԻՀ հենվելով իր մարդկային ռեսուրսների և իսլամական-իրանական մշակույթի վրա, համաշխարհային և տարածաշրջանային մակարդակում գիտական մեծ ձեռքբերումներ է արձանագրել»:
Ասիա-Օվկիանիա ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման միջազգային կոնգրեսը մեկնարկել է հոկտեմբերի 28-ին՝ Թեհրանում և շարունակվելու է մինչև հոկտեմբերի 30-ը:
Ասիա-Օվկիանիա ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման միջազգային կոնգրեսի կամ ( APBMT ) խմբի անդամներն են Իրանը, Չինաստանը, Հոնգ Կոնգը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մալայզիան, Պակիստանը, Ֆիլիպինները, Սինգապուրը, Թայլանդը, Թայվանը, Վիետնամը, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Բանգլադեշը, Մոնղոլիան և Մյանման: