Ռոհանի.«Գիտությունը, հետազոտությունը և ուսումնասիրությունը սահման չեն ճանաչում»
https://parstoday.ir/hy/news/iran-i75377-Ռոհանի._Գիտությունը_հետազոտությունը_և_ուսումնասիրությունը_սահման_չեն_ճանաչում
ԻԻՀ նախագահն ասել է.-«Ավելի քան 9 հազար ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստումն Իրանում մեծ ձեռքբերում է երկրի բժշկական զարգացման ոլորտում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2017 07:24 Asia/Tehran
  • Ռոհանի.«Գիտությունը, հետազոտությունը և ուսումնասիրությունը սահման չեն ճանաչում»

ԻԻՀ նախագահն ասել է.-«Ավելի քան 9 հազար ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստումն Իրանում մեծ ձեռքբերում է երկրի բժշկական զարգացման ոլորտում»:

Շաբաթ օրը, Թեհրանում կայացած Ասիա-Օվկիանիա ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման միջազգային կոնգրեսին հղած ուղերձում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին  ընդգծել է, որ գիտությունը և հետազոտությունը սահման չեն ճանաչում և գիտությունը չպետք է ենթարկվի քաղաքական հարցերի ազդեցությանը:

ԻԻՀ նախագահն ասել է.-«Այս և մյուս գիտական համագումարները  օգնում են մտքերի և կատարված հետազոտություննեի փոխանակմանը և նպաստում են երկրների միջև գիտական և տեխնիկական փոխգործակցությանը»:

Հասան Ռոհանին հստակեցրել է.-«ԻԻՀ հենվելով իր մարդկային ռեսուրսների և իսլամական-իրանական  մշակույթի վրա,  համաշխարհային և տարածաշրջանային մակարդակում գիտական մեծ ձեռքբերումներ է արձանագրել»:

Ասիա-Օվկիանիա ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման միջազգային կոնգրեսը մեկնարկել է հոկտեմբերի 28-ին՝ Թեհրանում և շարունակվելու է մինչև հոկտեմբերի 30-ը: 

Ասիա-Օվկիանիա ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստման միջազգային կոնգրեսի կամ  ( APBMT ) խմբի անդամներն են Իրանը, Չինաստանը, Հոնգ Կոնգը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Մալայզիան, Պակիստանը, Ֆիլիպինները, Սինգապուրը, Թայլանդը, Թայվանը, Վիետնամը, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Բանգլադեշը, Մոնղոլիան և Մյանման: