Քեմալվանդի .«Իրանի ռազմական կենտրոնների ստուգման հարցն ընդմիշտ փակված է»
https://parstoday.ir/hy/news/iran-i75390-Քեմալվանդի_._Իրանի_ռազմական_կենտրոնների_ստուգման_հարցն_ընդմիշտ_փակված_է
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է.« Իրանի ռազմական օբյեկտների ստուգման գործը մեկընդմիշտ փակվել է: Դա հաստատվել է նաև ՄԱԳԱՏԷ-ի կողմից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2017 12:27 Asia/Tehran
  • Քեմալվանդի .«Իրանի ռազմական կենտրոնների ստուգման հարցն ընդմիշտ փակված է»

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է.« Իրանի ռազմական օբյեկտների ստուգման գործը մեկընդմիշտ փակվել է: Դա հաստատվել է նաև ՄԱԳԱՏԷ-ի կողմից»:

Իրանի ռադիո-հեռուստատեսության  կազմակերպության թղթակցին տված հարցազրույցում, այն մասին, որ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն ենթահող է պատրաստում Իրանի ռազմական օբյեկտներ այցելելու ԱՄՆ-ի անօրինական պահանջների համար , Բեհրուզ Քեմալվանդին ասել է.««Reuters» գործակալությունն ապատեղեկատվություն է  տարածել: Ամանոն հայտարարել է, որ ՀԳՀԾ-ում ընդհանրապես ակնարկ չկա ռազմական կենտրոնները ստուգելու մասին»:

«ԶԼՄ-ներն անհիմն քարոզչություններում հարցն այնպես ներկայացրեցին, որ Փարչինում որոշակի աշխատանքներ են  տարվում: Ի վերջո գործը փակվեց ՝ հաստատվելով Վճռադատ խորհրդի կողմից».-ասել է նա:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն շաբաթ երեկոյան Թեհրան է ժամանելու: Այցը կատարվում է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի և այլ պաշտոնյաների հետ հանդիպելու նպատակով: