Ռոհանին կարևորել է ՄԱԳԱՏԷ-ի անկողմնակալ դիրքորոշման պահպանումը
https://parstoday.ir/hy/news/iran-i75449-Ռոհանին_կարևորել_է_ՄԱԳԱՏԷ_ի_անկողմնակալ_դիրքորոշման_պահպանումը
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ընդգծելով, որ ՄԱԳԱՏԷ-ն պետք է շարունակի պահպանել իր անկողմնակալ դիրքորոշումը միջուկային համաձայնության վերաբերյալ ասել է.«ՀԳՀԾ-ը հստակ չափորփշիչներ ունի և Իրանը միայն քայլում է այդ ուղղությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2017 14:02 Asia/Tehran
  • Ռոհանին կարևորել է ՄԱԳԱՏԷ-ի անկողմնակալ դիրքորոշման պահպանումը

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ընդգծելով, որ ՄԱԳԱՏԷ-ն պետք է շարունակի պահպանել իր անկողմնակալ դիրքորոշումը միջուկային համաձայնության վերաբերյալ ասել է.«ՀԳՀԾ-ը հստակ չափորփշիչներ ունի և Իրանը միայն քայլում է այդ ուղղությամբ»:

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Մինչ այժմ ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը և լավ համագործակցություն կա Իրանի և գործակալության միջև»:

Ռոհանին, ասելով, որ ՀԳՀԾ-ի հոդվածներում լրացուցիչ արձանագրությունների, համաձայնագրի անվտանգության ապահովման համապարփակ համաձայնության շրջնակում Իրանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ, հավելել է.«Միջազգային օրենքների շրջանակում Իրանը վճռակամ է շարունակել իր համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ»:

Յուկիա Ամանոն ասել է. «ՀԳՀԾ-ի  լավ համաձայնագիր է և ՄԱԳԱՏԷ-ն հաստատում է ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի հավատարմությունը»:

Ամանոն ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ն պնդում է իր անկողմնակալ դիրքերի վրա և իրականության ու համաձայնագրի անվտանգության ապահովման համապարփակ համաձայնության շրջանակում է ներկայացնում իր զեկույցները: