Ռոհանին կարևորել է ՄԱԳԱՏԷ-ի անկողմնակալ դիրքորոշման պահպանումը
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ընդգծելով, որ ՄԱԳԱՏԷ-ն պետք է շարունակի պահպանել իր անկողմնակալ դիրքորոշումը միջուկային համաձայնության վերաբերյալ ասել է.«ՀԳՀԾ-ը հստակ չափորփշիչներ ունի և Իրանը միայն քայլում է այդ ուղղությամբ»:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Մինչ այժմ ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի հավատարմությունը և լավ համագործակցություն կա Իրանի և գործակալության միջև»:
Ռոհանին, ասելով, որ ՀԳՀԾ-ի հոդվածներում լրացուցիչ արձանագրությունների, համաձայնագրի անվտանգության ապահովման համապարփակ համաձայնության շրջնակում Իրանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ, հավելել է.«Միջազգային օրենքների շրջանակում Իրանը վճռակամ է շարունակել իր համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ»:
Յուկիա Ամանոն ասել է. «ՀԳՀԾ-ի լավ համաձայնագիր է և ՄԱԳԱՏԷ-ն հաստատում է ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի հավատարմությունը»:
Ամանոն ընդգծել է, որ ՄԱԳԱՏԷ-ն պնդում է իր անկողմնակալ դիրքերի վրա և իրականության ու համաձայնագրի անվտանգության ապահովման համապարփակ համաձայնության շրջանակում է ներկայացնում իր զեկույցները: