«Թեհրանը և Բաքուն ցանկանում են խորացնել և զարգացնել համագործակցությունները».Ռոհանի
https://parstoday.ir/hy/news/iran-i75561-Թեհրանը_և_Բաքուն_ցանկանում_են_խորացնել_և_զարգացնել_համագործակցությունները_.Ռոհանի
«Համագործակցությունների բազմակողմանի խորացումը և զարգացումը Թեհրանի և Բաքվի կամքն է».ասել է Իրանի իսլամական հանրապետության նախագահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 01, 2017 12:53 Asia/Tehran
  • «Թեհրանը և Բաքուն ցանկանում են խորացնել և զարգացնել համագործակցությունները».Ռոհանի

«Համագործակցությունների բազմակողմանի խորացումը և զարգացումը Թեհրանի և Բաքվի կամքն է».ասել է Իրանի իսլամական հանրապետության նախագահը:

Չորեքշաբթի օրը Թեհրանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ ունեցած հանդիպմանը, Հասան Ռոհանին կարևոր է որակել Թեհրանի և Բաքվի հարաբերությունների ու համագործակցությունների զարգացումն, ասելով .«Պետք է առավել քան երբևէ օգտվել երկու երկրի կարողություններից»:

Նախագահ Ռոհանին Իրանի Ռաշթ-Ադրբեջանի Աստարայի համատեղ երկաթգծի կառուցումը համարել է հյուսիս-հարավ միջանցքի տարանցիկ ուղու զարգացմանն ուղղված կարևոր քայլ, հավելելով.«Այդ տարանցիկ ճանապարհից կարելի է օգտվել Օմանի ծովի ու Պարսից ծոցի շրջանից Կովկաս ու արևելյան եվրոպա ապրանքափոխադրման համար»:

ԻԻՀ նախագահն ընդգծել է առտրական հարաբերություններում, մաքսային սակագներում դյուրություններ ստեղծելու, բանկային հարաբերությունների զարգացման և համատեղ ներդրումների մեծացման համար ազգային դրամական միավորի օգտագործման անհրաժեշտությունը:

Իլհամ Ալիևն ասել է .«Եռակողմ հարաբերությունների զարգացումը և հյուսիս-հարավ միջանցքի տրանսպորտի ոլորտում համագործակցության խորացումն անշուշտ կարող է լավ արդյունքներ ունենալ»:

«Իրանը կարևոր դեր ունի տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման, նաև ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում».-ասել է Ադրբեջանի նախագահը: