Ռոհանի. Ռուսաստանն Իրանի ռազմավարական գործընկերն է
https://parstoday.ir/hy/news/iran-i75586-Ռոհանի._Ռուսաստանն_Իրանի_ռազմավարական_գործընկերն_է
ԻԻՀ նախագահը Ռուսաստանին բարեկամ ու հարևան երկիր և ռազմավարական գործընկեր համարելով, ընդգծեց. «Թեհրանը վճռակամ է Մոսկվայի հետ ընդլայնել ու ամրապնդել համակողմանի հարաբերություններն ու համագործակցությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2017 00:12 Asia/Tehran
  • Ռոհանի. Ռուսաստանն Իրանի ռազմավարական գործընկերն է

ԻԻՀ նախագահը Ռուսաստանին բարեկամ ու հարևան երկիր և ռազմավարական գործընկեր համարելով, ընդգծեց. «Թեհրանը վճռակամ է Մոսկվայի հետ ընդլայնել ու ամրապնդել համակողմանի հարաբերություններն ու համագործակցությունը»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին չորեքշաբթի օրը՝ Թեհրանում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով երկու երկրի տնտեսական ու առևտրական համագործակցությունների և հարաբերությունների ընդլայնման նշանակությունն, ասաց. «Իրանը ընդառաջում է ենթակառուցվածքային կարևոր նախագծերին, այդ թվում երկաթգծերի ընդլայնման և հյուսիս-հարավ միջանցքի նախագծերին Ռուսաստանի մասնավոր ընկերությունների և ներդրողների ակտիվ մասնակցությունն ու համագործակցությունը»:

ԻԻՀ նախագահն անդրադառնալով Աստանայի բանակցային գործընթացին, հարցերի ու ճգնաժամերի կարգավորման ուղղությամբ կարևոր համարեց Իրանի ու Ռուսաստանի բազմակողմ, տարածաշրջանային ու միջազգային համագործակցությունները և ասաց. «Իրանը տարածաշրջանում անկայունությունը բոլոր երկրների վնասին է համարում և պաշտպանում է տարածաշրջանում կայունության ու անվտանգության ամրապնդումը»:

Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ նիստին մասնակցելու համար Թեհրան ուղևորված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս հանդիպման ժամանակ ասաց. «Իրանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ ու հարևաններ են և երկու երկրները երկկողմ համագործակցությունների ու հարաբերությունների ընդլայնման հետ կապված ընդհանուր շահեր ունեն»:

Ռուսաստանի նախագահը ՀԳՀԾ-ն համաշխարհային խաղաղության ու կայունության շրջագծում կայացած համաձայնություն համարելով, հավելեց. «Ցանկացած պատրվակով ՀԳՀԾ-ի միակողմանի չեղարկումն ընդունելի չե և ՀԳՀԾ-ն որևէ առնչություն չունի Իրանի պաշտպանական ու հրթիռային հարցերի հետ»: