Ռոհանի.«Կառավարությունը կշարունակի աջակցել զինված ուժերին»
ԻԻՀ-ի նախագահը շեշտել է.«Որպես Իրանի զինված, հավատացյալ ու անձնուրաց ուժերի Իրանի կառավարությունն ու ժողովորդը վստահում այս երկրի բանակին և կառավարությունը կշարունակի աջակցել երկրի զինված ուժերին»:
Շաբաթ օրը Իրանի բանակի ավագ հրամանատարների հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ Իսլամական հեղափոխության և սրբազան պաշտպանության տարիներից առ այսօր բանակը կանգուն ու հպարտ է եղել և լուսահոգի Իմամ Խոմեյնին, մեծարգո Այաթոլլահ Խամենեին ու Իրանի ժողովուրդը միշտ վստահել են բանակին, ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Իրանի զինված ուժերի օպերատիվ հզորությունը կախված է ճկուն համակարգից, կարգապահությունից ու արդիական զինտեխնիկայից»:
Իրանի նախագահը նաև անդրադարձել է բանակի սահմանադրական պարտականություններին, հավելելով.«Խաղաղության և կառավարության կողմից անհրաժեշտ համարվող ցանակցած ժամանակաշրջանում զինված ուժերը պետք է կառավարության կողքին լինեն և նպատակների իրականացման հանրցում սատարել Իրանի գործադիր իշխանությանը»:
Նշելով, որ հեղափոխության հաղթանակից հետո ժողովրդական ու իսլամական առումներով բանակը հաջող գործունեություն է ծավալել Ռոհանին հավելել է.«Զինված ուժերը պետք է զերծ մնան քաղաքական կողմնորոշումներից և այսօր Իրանի բանակի մեծ հարստությունը հանրային վստահությունն ու քաղաքական հոսանքներից կախված չլինելն է»: