Թախթ Ռավանչի. Եվրոպան պետք է հստակեցնի ՀԳՀԾ-ի հանդեպ իր դիրքորոշումը
ԻԻՀ ԱԳ փոխնախարարն ընդգծել է. «ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հավանական հրաժարման ու Իրանի դեմ նոր շրջափակումներ գործադրվելու դեպքում Եվրոպան պետք է հստակեցնի իր դիրքորոշումը»:
Երեքշաբթի օրը, Փարիզի Միջազգային դիվանագիտության ակադեմիայում, Մաջիդ Թախթ Ռավանչին ասել է. «ՀԳՀԾ-ի հանդեպ ԱՄՆ-ի կողմնորոշումն անկեղծ չե և այդ երկիրը ցանկանում է միջավայրն անորոշ դարձնել արտասահմանյան ընկերությունների համար»:
«Եվրոպական երկրներն էլ իրենց բանկերին Իրանում աշխատանք ծավալելու կապակցությամբ խրախուսելու հարցում բավարար ջանք չեն գործադրել»,-հայտարարել է ԻԻՀ ԱԳ փոխնախարարը:
Ֆրանսիայի պատասխանատուների հետ հանդիպման նպատակով Փարիզ մեկնած Թախթ Ռավանչին ընդգծել է. «Իրանը չի լինելու ՀԳՀԾ-ից հրաժարվող առաջին կողմը, սակայն նախապատրաստվել է ցանկացած սցենարի համար»: