Իրանի նավթի 37 տոկոսն արտահանվում է Եվրոպա
Նոյեմբեր 07, 2017 17:01 Asia/Tehran
ԻԻՀ-ն 2017 թվականի հոկտեմբեր ամսին իր արտահանած նավթի շուրջ 37 տոկոսը վաճառել է եվրոպական ընկերություններին:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, բրիտանական-նիդերլանդական «Շել» (Royal Dutch Shell) ընկերությունը, ֆրանսիական «Թոթալ» ընկերությունը, իտալական «ԷՆԻ» (ENI) և «Սարաս» ընկերությունները, հունական «Հելլենիք Փեթրոլիում» (Hellenic Petroleum) ընկերությունը, իսպանական «Ռեփսոլ» (Repsol)ընկերությունն ու հունագարական «ՄՕԼ» (MOL) ընկերությունները Եվրոպայում Իրանի անմշակ նավթի բեռնվածքների խոշոր գնորդներն են:
Իրանը 2017 թվականի հոկտեմբեր ամսին իր անմշակ նավթի 63 տոկոսն արտահանել է Ասիայի շուկաներ:
Ասիայում Չինաստանն Իրանի նավթի ամենախոշոր գնորդն է:
Պիտակ