Ռոհանի.«ԱՄՆ-և և Սիոնիստական ռեժիմը փորձում են վնասել տարածաշրջանի ժողովուրդներին»
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.-«ԱՄՆ-ը և Սոնիստական ռեժիմը փորձում են վնասել տարածաշրջանի ժողովուրդներին և նրանք իրենց ներկայությունը տարածելով փորձում են տարածաշրջանի նավթն ու հարստությունը թալանել»:
Հասան Ռոհանին ասել է.-«Արևմտյան գերտերությունները փորձում են տարածաշրջանի երկրներում տարաձայնություն ու պառակտում առաջացնել, սակայն հուսով ենք տարածաշրջանի երկրների ղեկավարներն այս իրականությունը ընկալելով տարածաշրջանի ժողովրդների միասնության և համակեցության ուղղությամբ քայլեն»:
Անդրադառնալով Սաուդյան Արաբիայի կողմից տարածաշրջանի ժողովրդների դեմ տածած թշնամությանը Ռոհանին հավելել է.-«Իրանը ցանկանում է, որպեսզի տարածաշրջանի երկրներում կայունություն և խաղաղություն հաստատվի և Եմենի, Իրաքի, Սիրիայի և նույնիսկ Սաուդյան Արաբիայի ժողովուրդները բարգավաճեն»:
Ռոհանին նշել է.-«Սաուդյան Արաբիան այն պայմաններում է Իրանին մեղադրում տարածաշրջանի երկրների ներքին հարցերում միջամտության մեջ, երբ հակահաբեկչական պայքարի նպատակով Իրաքի և Սիրիայի կառավարությունները Իրանին հրավիրել են օգնել այդ երկրներին ԻԼԻՊ-ի դեմ պայքարում»:
Ռոհանին նաև հույս է հայտնել, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները վերջ տան տարածաշրջանի ժողովուրդների դեմ թշնամությանը և քայլեն բարեկամության ուղղությամբ: