Ամանոն Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի ընդլայնված համագործակցության կապակցությամբ գոհունակություն է հայտնել
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ընդգծեց, որ այդ կառույցն ու Իրանը միջուկային համաձայնության (ՀԳՀԾ) գործադրման բնագավառում ընդլայնված համագործակցություն ունեն:
ՄԱԳԱՏԷ-ի գերատեսուչ Յուկիա Ամանոն «Սի Բի էս» լրատվական հեռուստակայանին տված հարցազրույցում ասաց. «ՀԳՀԾ-ի գործադրման ուղղությամբ գործակալության հետ Իրանի համագործակցությունն ընդլայնված է և որևէ սահմանափակություն չունի»:
«Գործակալությունը մինչ այսօր հասանելիություն է ունեցել Իրանում քննության համար անհրաժեշտ բոլոր վայրերին»,-ընդգծեց Ամանոն:
Նյու Յորք ուղևորված Ամանոն մերժելով ՀԳՀԾ-ի հանդեպ Իրանի անվահավատարմության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Կոնգրեսի անդամների վերջին հայտարարություններն ու ստահոդ տեղեկությունները, ընդգծեց, որ այս համաձայնության հանդեպ Իրանի հավատարմության կապակցությամբ ՄԱԳԱՏԷ-ի ստուգման համակարգն անթերի է:
Ամանոն հինգշաբթի օրը ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլիի հետ հանդիպման ժամանակ էլ ընդգծե էր ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած պարտավորությունների հանդեպ Իրանի հավատարմությունը: