Ռոհանի .«Թշնամիները փորձում են տարածաշրջանում նոր դավեր նյութել»
https://parstoday.ir/hy/news/iran-i75986-Ռոհանի_._Թշնամիները_փորձում_են_տարածաշրջանում_նոր_դավեր_նյութել
Ըստ «Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդման, շաբաթ՝ նոյեմբերի 11-ին անդրադառնալով ահաբեկիչների դեմ պայքարում տարածաշրջանի ժողովուրդների հաջողություններին, ԻԻՀ նախագահն ասել է.«Այսօր Իրաքի, Սիրիայի և Լիբանանի ժողովուրդները բարեկամ երկրների, մասնավորապես Իրանի աջակցությամբ, կարողացել են ձերբազատվել այդ խնդիրներից, և ահաբեկչություն կոչվող խնդիրը գնալով ոչնչանում է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2017 12:51 Asia/Tehran
  • Ռոհանի .«Թշնամիները փորձում են տարածաշրջանում նոր դավեր նյութել»

Ըստ «Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդման, շաբաթ՝ նոյեմբերի 11-ին անդրադառնալով ահաբեկիչների դեմ պայքարում տարածաշրջանի ժողովուրդների հաջողություններին, ԻԻՀ նախագահն ասել է.«Այսօր Իրաքի, Սիրիայի և Լիբանանի ժողովուրդները բարեկամ երկրների, մասնավորապես Իրանի աջակցությամբ, կարողացել են ձերբազատվել այդ խնդիրներից, և ահաբեկչություն կոչվող խնդիրը գնալով ոչնչանում է»:

«Ձախողվել է նաև տարածաշրջանում աշխարհագրական սահմանները խախտելու և երկրների մասնատման թշնամիների ծրագիրը: Հաշվի առնելով այսօրվա հաջողությունները, պարզ է , որ ԱՄՆ-ը, Սիոնիստական ռեժիմը և  նրանց վարձկանները պետք է զայրացած ու անհանգիստ լինեն»․ ավելացրել է ԻԻՀ նախագահը:

Նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Եմենի ժողովուրդը տարիներ ռմբակոծությունների է ենթարկվել: Երկրի օդային ու ծովային սահմանները և ժողովրդին օգնելու ճանապարհները փակ են և դա անհանդուրժելի է»:

ԻԻՀ նախագահը նաև բարձր է գնահատել Հոսեյնական Արբաինի քայլերթին Իրանի ժողովրդի մասնակցությունը և շնորհակալություն է հայտնել Իրաքի կառավարությանն ու ժողովրդին՝ Իմամ Հոսեյնի ուխտավորներին հյուրընկալելու համար: