Քեմալվանդի .«Իրանի միջուկային օբյեկտների փակումը ժամանակավոր է»
Անդրադառնալով Իրանի միջուկային տարբեր բաժինների նկարահանման կապակցությամբ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի խոսքերին, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է. «Իրանի միջուկային օբյեկտների որոշ բաժինների փակումը ժամանակավոր բնույթ է կրում և կատարվել է միջուկային նյութերի աուդիտային ստուգումների համար»:
ԱՄՆ CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Յուկիա Ամանոն ասել է .«Իրանի միջուկային օբյեկտներում տեղադրված տեսախցիկները հարյուր հազարավոր կադրեր են ֆիքսում: ՄԱԳԱՏԷ-ն Իրանի միջուկային օբյեկտներում 2000 կետեր է դրոշմվել»:
Նշելով, որ նման նկարահանումներ և դրոշմումներ ընդունված են աշխարհի բոլոր միջուկային օբյեկտներում, Բեհրուզ Քեմալվանդին ասել է .«Միջուկային նյութերի հետ աշխատանքը բնականաբար ունի նման օրինաչափություններ և այդ փակումները պետք է կատարվեն»: