Իրանի ԱԳ նախարարության խոսնակի մամլո ասուլիսը
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Իրանի իսլամական հանրապետության սկզբունքային քաղաքականության հիմամբ, Թեհրանը երբեք չի միջամտում այլ երկրների ներքին գործերին»:
Երկուշաբթի օրը, ներքին ու արտասահմանյան լրագրողների հետ շաբաթական մամուլի ասուլիսի ժամանակ, ընդգծելով, որ Իրանը մշտապես ձգտել է Լիբանանում կայուն անվտանգության ու խաղաղության հաստատման, Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին նշել է. «Վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականի հարցը վերաբերում է լիբանանցիներին»:
Սաուդյան Արաբիան Արաբական պետությունների լիգային կոչ է արել արտահերթ նիստ գումարել Իրանի դեմ, այդ մասին պատասխանելով որոշ լրատվամիջոցների և արտասահմանյան թողարկումների լրագրողների հարցին, Ղասեմին ասել է.«Արաբիայի կողմից նման քայլերը նորություն չեն և ռեժիմի ղեկավարները ներքին ու արտաքին խնդրիների և կրած իրարահաջորդ պարտությունների պատճառով փորձում են Իրանի դեմ կոնսենսուսի հասնել»:
Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի Իրան կատարելիք այցի մասին Ղասեմին ասել է.«Այս այցը գտնվում է երկու երկրի աշխատանքային օրակարգում և մինչև տարեվերջ Ջոնսոնը կայցելի Թեհրան»:
Քննադատելով Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի դիրքորոշումը, Ղասեմին հավելել է.«Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները կշռադատված չէին և ֆրանսիացի պետայրերը պետք է ամենայն բծախնդրությամբ մոտենան տարածաշրջանի հարցերին, քանզի ոմանք փորձում են ազդել երկու երկրի հարաբերությունների վրա»:
ԻԼԻՊ-ի կրած պարտությունից հետո, Սիրիայում Իրանի ներկայության մասին Ղասեմին ասել է.-«Սիրիայում Իրանի ներկայությունը այդ երկրի կառավարության խնդրանքով է եղել և Սիրիայում ԻԼԻՊ-ի ամբողջական ոչնչացումից հետո, Թեհրանը պատրաստ է ընդլայնել իր համագործակցությունը Դամասկոսի հետ, ,սակայն համագործակցությունների ձևը տարբեր է լինելու»: