Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետ.«Լիբանանի ժողովրդի միասնականությամբ կչեզոքացվի Սաուդյան Արաբիայի դավադրությունները»
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետն ասել է.-«Լիբանանի ժողովրդի միասնության շնորհիվ կչեզոքացվեն Սաուդյան Արաբիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի դավադրությունները»:
Անդրադառնալով Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի Ռիադում հայտարարբած հրաժարականին, Այաթոլլահ Իմամի Քաշանին ասել է.-«Թշնամիները փորձում են դավադրություն կազմակերպել իսլամական երկրներում, սակայն Լիբանանի ժողովրդի միասնության շնորհիվ, նրանց սադրանքները չեզոքացվել են»:
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը շնորհակալություն հայտնելով Լիբանանի ժողովրդին և հատկապես Հեզբոլլահ շարժման ղեկավար Սեյեդ Հասան Նասրոլլահին, ասել է.-«Եթէ Սաադ Հարիրին վերադառնա Լիբանան, բոլորը կողջուեն նրա վերադարձը և դա նշանակում է, որ կչեզոքացվի Սաուդյան Արաբիայի կողմից կազմակերպված դավադրությունը»:
Այաթոլլահ Իմամի Քաշանին նշել է.-«Այսօր աշխարհը զգայուն պայմաններում է հայտնվել և մուսուլմանները պետք է դիմակայեն թշնամու սադրանքներին»:
Թեհրանի ուրբաթօրյա աղոթապետը հավելել է.-«Իրանում տեղի ունեցած երկրաշարժից տուժածներին չօգնելու ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունը նողկալի քայլ է, որը վկայում է նրա չարամիտ մտադրությունների մասին»: