Գեներալ Իսմայիլի.«Իսլամական պահակազորն ու բանակն անբաժանելի են»
https://parstoday.ir/hy/news/iran-i76286-Գեներալ_Իսմայիլի._Իսլամական_պահակազորն_ու_բանակն_անբաժանելի_են
ԻԻՀ բանակի Խաթամալ Օլ անբիա ՀՕՊ կայանի հրամանատար Գեներալ Ֆարզադ Էսմաիլին ասել է.«Չնայած թշնամին փորձում է Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի և բանակի միջև պառակտում առաջացնել, սակայն այդ երկու ուժերն անբաժանելի են»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2017 14:44 Asia/Tehran
  • Գեներալ Իսմայիլի.«Իսլամական պահակազորն ու բանակն անբաժանելի են»

ԻԻՀ բանակի Խաթամալ Օլ անբիա ՀՕՊ կայանի հրամանատար Գեներալ Ֆարզադ Էսմաիլին ասել է.«Չնայած թշնամին փորձում է Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի և բանակի միջև պառակտում առաջացնել, սակայն այդ երկու ուժերն անբաժանելի են»:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից վերջերս Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի դեմ սահմանված շրջափակումներին, Գեներալ Ֆարզադ Էսմաիլին ասել է. «Շրջափակումներ սահմանելով թշնամին չի կարող ԻԻՀ բանակին և պահակազորին միմյանցից բաժանել»:

ԻԻՀ բանակի Խաթամալ Օլ անբիա ՀՕՊ կայանի հրամանատար Գեներալ Ֆարզադ Էսմաիլին հավելել է.-«Այսօր Իրանի ժողովուրդը, բանակը և իսլամական հեղափոխության պահակազորը միասնական են և թշնամին չի կարող խոցել Իրանի ռազմական ուժերին»:

Հոկտեմբերի 13-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ահաբեկչությանը հովանավորելու կեղծ մեղադրանքով նոր շրջափակումներ է սահմանել Իրանի Իսլամական Հեղափոխության պահակազորի  դեմ: Սա այն դեպքում, երբ Իրանի իսլամական պահակազորը Սիրիայում և Իրաքում պայքարում է ահաբեկիչների դեմ: