Ջաբերի Անսարին Անկարայում խորհրդակցություններ է անցկացրել
ԻԻՀ ԱԳ նախարարության արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալն Անկարայում հանդիպում ու զրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարության տարածաշրջանային հարցերով տեղակալի ու փոխնախարարի հետ:
Համաձայն «Մեհր» լրատվական գործակալության հաղորդման, Հոսեյն Ջաբերի Անսարին ուրբաթ օրը Անկարայում հանդիպելով է Թուրքիայի ԱԳ փոխնախարար Օմիդ Յալչինի և տարածաշրջանային հարցերով տեղակալ Սեդաթ Ունալի հետ: Կողմերը քննարկել են Սիրիայի վերջին զարգացումները և Աստանային բանակցային գործընթացը:
ԻԻՀ ԱԳ նախարարի արաբա-աֆրիկյան հարցերով տեղակալը մեկնել է Անկարա՝ Սիրիայի ճգնաժամի և Աստանային բանակցային գործընթացի հետ կապված վերջին զարգացումների շուրջ Մոսկվայում ու Դամասկոսում խորհրդակցություններ անցկացնելուց հետո:
Աստանայի բանակցային գործընթացի վերաբերյալ նիստը կկայանա Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների մակարդակով, նոյեմբերի 19-ին, Անթալիայում: Իսկ նոյեմբերի 22-ին երեք երկրների ղեկավարները նույն թեմայի շուրջ կհանդիպեն Ռուսաստանի Սոչիում:
Աստանայի բանակցային գործընթացը ձևավորվել է ԻԻՀ-ի, Ռուսաստանի և Թուրքիայի նախաձեռնությամբ և ուղղված է Սիրիայի ճգնաժամի քաղաքական խաղաղ կարգավորմանը: Մինչև այսօր միջսիրիական 7 շրջան բանակցություններ են կայացել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում:
Աստանայի բանակցային գործընթացը Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված ամենաազդեցիկ գործընթացն է եղել, որը ձևավորվել է ԱՄՆ-ի կամքից անկախ: