Իսլամական խորհրդարան.«Իրանի նավթի առևտրի շրջափակումները խախտում են ՀԳՀԾ-ն»
https://parstoday.ir/hy/news/iran-i76403-Իսլամական_խորհրդարան._Իրանի_նավթի_առևտրի_շրջափակումները_խախտում_են_ՀԳՀԾ_ն
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և անվտանգության հանձնաժողովի խոսնակն ասել է. «ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունները Իրանի նավթի վաճառման կապակցությամբ խախտում են ՀԳՀԾ-ն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2017 12:45 Asia/Tehran
  • Իսլամական խորհրդարան.«Իրանի նավթի առևտրի շրջափակումները խախտում են ՀԳՀԾ-ն»

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և անվտանգության հանձնաժողովի խոսնակն ասել է. «ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունները Իրանի նավթի վաճառման կապակցությամբ խախտում են ՀԳՀԾ-ն»:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարել է, որ աշխարհում նավթի շուկան հագեցված է և հնարավոր է զգալի չափով կրճատել Իրանից նավթ գնելու քանակը: Հոսեյն Նաղավի Հոսեյնը հավելել է.«ՀԳՀԾ-ի համաձայն Իրանը կարող է  իր նավթը վաճառել միջազգային շուկաներում»:

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և անվտանգության հանձնաժողովի խոսնակն ասել է. «Իրանի նավթի վաճառքը կանխելու կամ նավթի վաճառքից գոյացած գումարը ստանալու ուղղությամբ ձեռնարկված արգելող քայլերը խախտում են ՀԳՀԾ-ն»:

Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորն ասել է. «ԱՄՆ-ը որպես Իրանի Իսլամական Հանրապետության թշնամի  չի հարգում միջազգային պայմանգրերով ստանձնած հանձնառությունները և հակասական դիրքորոշում է ընդունել Իրանի նկատմամբ»: