Իսլամական խորհրդարան.«Իրանի նավթի առևտրի շրջափակումները խախտում են ՀԳՀԾ-ն»
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և անվտանգության հանձնաժողովի խոսնակն ասել է. «ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունները Իրանի նավթի վաճառման կապակցությամբ խախտում են ՀԳՀԾ-ն»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս հայտարարել է, որ աշխարհում նավթի շուկան հագեցված է և հնարավոր է զգալի չափով կրճատել Իրանից նավթ գնելու քանակը: Հոսեյն Նաղավի Հոսեյնը հավելել է.«ՀԳՀԾ-ի համաձայն Իրանը կարող է իր նավթը վաճառել միջազգային շուկաներում»:
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և անվտանգության հանձնաժողովի խոսնակն ասել է. «Իրանի նավթի վաճառքը կանխելու կամ նավթի վաճառքից գոյացած գումարը ստանալու ուղղությամբ ձեռնարկված արգելող քայլերը խախտում են ՀԳՀԾ-ն»:
Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորն ասել է. «ԱՄՆ-ը որպես Իրանի Իսլամական Հանրապետության թշնամի չի հարգում միջազգային պայմանգրերով ստանձնած հանձնառությունները և հակասական դիրքորոշում է ընդունել Իրանի նկատմամբ»: