Թեհրանում բարձր մակարդակում կայացել են Իրան-Եվրամիություն բանակցությունները
Երկուշաբթի առավոտյան, Թեհրանում կայացել է Իրան-Եվրամիություն բանակցությունների երրորդ շրջանը:
Բանակցությունների այս շրջանը նախագահում են Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ Աբբաս Էրաղչին և Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղակալ Հելգա Շմիդտը:
Իրան-Եվրամիություն բանակցությունների երրորդ շրջանում քննարկվելու են առևտրատնտեսական հարաբերությունները և տարածաշրջանային վերջին զարգացումները: Մտքերի փոխանակում է կատարվելու էներգետիկ (միջուկային էներգիայի, նավթի ու գազի, էլեկտրաէներգիայի և վերականգնվող էներգիաների), շրջակա միջավայրի, տրանսպորտի, մարդու իրավունքների, բարձրագույն կրթության, տեխնոլոգիայի ու հետազոտության և մշակութային ոլորտների շուրջ:
Նիստը շարունակությունն է Իրանի ու 5+1 խմբի միջև 2016 թ. հունվարին կայացած միջուկային համաձայնությունից հետո Թեհրանում ու Բրյուսելում անցկացված բանակցությունների:
Երեքշաբթի օրը, բանակցությունները շարունակվելու են Սպահանում՝ «Միջուկային համագործակցությունը. առաջընթացներ ու հեռանկարներ» խորագրով համագումարի շրջանակում: