Ներկայացվեցին Սպահանում գումարվելիք Իրանի ու ԵՄ-ի միջուկային նստաշրջանի նպատակները
ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակն ասել է. «2016 թվականին Բրյուսելում գումարված Իրանի ու ԵՄ-ի նստաշրջանում որոշում ընդունվեց Իրանի կենտրոնում գտնվող Սպահան քաղաքում «Իրանի ու ԵՄ-ի միջուկային համագործակցության կապակցությամբ ակնկալիքներն ու պատասխանատվությունը» խորագրով նստաշրջան գումարել»:
«Իրանի ու ԵՄ-ի միջուկային համագործակցության կապակցությամբ ակնկալիքներն ու պատասխանատվությունը» թեմայով Իրանի ու ԵՄ-ի բարձր մակարդակի երկխոսության երրորդ շրջանը երեքշաբթի ռ չորեքշաբթի օրերի ընթացքում ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի օգնական Հելգա Շմիդտի և ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբբաս Էրաղչու ներկայությամբ կգումարվի Սպահան քաղաքում:
ԻԻՀ Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քյամալվանդին Սպահանի նիստում ՀԳՀԾ-ի հարցի քննարկման հավանականության մասին ասել է. «Նիստում անդրադարձ է լինելու ՀԳՀԾ-ին ու դրա գործադրման ճանապարհին ԱՄՆ-ի կողմից հարուցված խնդիրներին, որպեսզի ԱՄՆ-ի նման քայլերի դեմ միջոցներ ձեռնարկվեն»: