ԻԻՀ նախագահը չորեքշաբթի օրը մեկնելու է Ռուսաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i76487-ԻԻՀ_նախագահը_չորեքշաբթի_օրը_մեկնելու_է_Ռուսաստան
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ ԻԻՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության բաժնի փոխտնօրեն Փարվիզ Էսմայիլին իր թուիթերյան էջում գրել է.«Հասան Ռոհանին նոյեմբերի 22-ին մեկօրյա այցով Ռուսաստան է մեկնելու: Այցի նպատակը Սոչիում կայանալիք Իրան, Ռուսաստան, Թուրքիա նախագահների եռակողմ հանդիպմանը մասնակցելն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2017 15:00 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահը չորեքշաբթի օրը մեկնելու  է Ռուսաստան

ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ ԻԻՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության բաժնի փոխտնօրեն Փարվիզ Էսմայիլին իր թուիթերյան էջում գրել է.«Հասան Ռոհանին նոյեմբերի 22-ին մեկօրյա այցով Ռուսաստան է մեկնելու: Այցի նպատակը Սոչիում կայանալիք Իրան, Ռուսաստան, Թուրքիա նախագահների եռակողմ հանդիպմանը մասնակցելն է»:

«Սոչիում սպասվող հանդիպմանը մասնակցելուց բացի, ԻԻՀ նախագահը երկկողմ հանդիպումներ է ունենալու նաև ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների հետ»-ասել է Էսմայիլին:

ԻԻՀ-ի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպման օրակարգում են սիրիական զարգացումների, ահաբեկչական ու թաքֆիրական խմբերի դեմ պայքարի հետ կապված հարցերի քննարկումը: Երեք երկրի ղեկավարները նաև մտքերի փոխանակում են կատարելու համագործակցությունների շարունակման շուրջ: