ԻԻՀ նախագահը չորեքշաբթի օրը մեկնելու է Ռուսաստան
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ ԻԻՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության բաժնի փոխտնօրեն Փարվիզ Էսմայիլին իր թուիթերյան էջում գրել է.«Հասան Ռոհանին նոյեմբերի 22-ին մեկօրյա այցով Ռուսաստան է մեկնելու: Այցի նպատակը Սոչիում կայանալիք Իրան, Ռուսաստան, Թուրքիա նախագահների եռակողմ հանդիպմանը մասնակցելն է»:
«Սոչիում սպասվող հանդիպմանը մասնակցելուց բացի, ԻԻՀ նախագահը երկկողմ հանդիպումներ է ունենալու նաև ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների հետ»-ասել է Էսմայիլին:
ԻԻՀ-ի, ՌԴ-ի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպման օրակարգում են սիրիական զարգացումների, ահաբեկչական ու թաքֆիրական խմբերի դեմ պայքարի հետ կապված հարցերի քննարկումը: Երեք երկրի ղեկավարները նաև մտքերի փոխանակում են կատարելու համագործակցությունների շարունակման շուրջ: