Խոշռու. Աֆղանստանի դեմ ԱՄՆ-ի ոտնձգությունից հետո աշխարհն իրեն անվտանգ չի զգում
https://parstoday.ir/hy/news/iran-i76515-Խոշռու._Աֆղանստանի_դեմ_ԱՄՆ_ի_ոտնձգությունից_հետո_աշխարհն_իրեն_անվտանգ_չի_զգում
ՄԱԿ-ում ԻԻՀ-ի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Աֆղանստանի դեմ ԱՄՆ-ի ոտնձգությունից հետո աշխարհն իրեն ապահով չի զգում: Նա միջազգային հանրությանը կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարում սատարել Աֆղանստանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2017 04:10 Asia/Tehran
  • Խոշռու. Աֆղանստանի դեմ ԱՄՆ-ի ոտնձգությունից հետո աշխարհն իրեն անվտանգ չի զգում

ՄԱԿ-ում ԻԻՀ-ի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Աֆղանստանի դեմ ԱՄՆ-ի ոտնձգությունից հետո աշխարհն իրեն ապահով չի զգում: Նա միջազգային հանրությանը կոչ է արել ահաբեկչության դեմ պայքարում սատարել Աֆղանստանին:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն երկուշաբթի օրը Աֆղանստանի հարցի քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի ԳԱ-ի նիստում անդրադարձավ վերջին ամիսների ընթացքում Աֆղանստանում ահաբեկչական  հարձակումների թվի հավելմանը և դա Աֆղանստանի դեմ ԱՄՆ-ի ոտնձգությունից հետո ձևավորված գործընթացի շարունակությունը համարեց:

ԱՄՆ-ն 2001 թվականին ահաբեկչության դեմ պայքարի ու Աֆղանստանում անվտանգություն հաստատելու պատրվակով ներխուժեց այդ երկիր, սակայն այդ օրվանից ի վեր Աֆղանստանում անապահովության, ահաբեկչության ու թմրաբիզնեսի ծավալներն աճել են:

ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչն ընդգծելով Աֆղանստանի հանդեպ ԻԻՀ-ի հովանավորությունն, ասել է. «Իրանը երեք տասնամյակ առաջվանից հյուրընկալում է միլիոնավոր աֆղան փախստականների»:

ՄԱԿ-ի ապաստանյալների հարցերով գերագույն կոմիսարիայի 2017 թվականի հուլիս ամսվա զեկույցի համաձայն, Իրանում բնակվում են օրինական կերպով գրանցված շուրջ մեկ միլիոն աֆղաններ:

Դա ի տես այն բանի, որ ԻԻՀ-ում բնակվում են նաև շուրջ երկու միլիոն անօրինական աֆղաններ: Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հրահանգով, Իրանում օրինական կամ անօրինական կերպով բնակվող աֆղան գաղթականներ օգտվում են անվճար ուսման հնարավորությունից: