Իրանը պատրաստ է մարդասիրական օգնություններ տրամադրել Եմենի ու Սիրիայի ժողովրդին
https://parstoday.ir/hy/news/iran-i76561-Իրանը_պատրաստ_է_մարդասիրական_օգնություններ_տրամադրել_Եմենի_ու_Սիրիայի_ժողովրդին
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ որպես առաջնահերթություն, Իրանը պատրաստ է մարդասիրական օգնություններ տրամադրել Եմենի ու Սիրիայի ժողովրդին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2017 14:36 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է մարդասիրական օգնություններ տրամադրել Եմենի ու Սիրիայի ժողովրդին

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ որպես առաջնահերթություն, Իրանը պատրաստ է մարդասիրական օգնություններ տրամադրել Եմենի ու Սիրիայի ժողովրդին:

Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, երեքշաբթի օրը մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Մարկ Լուկակի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զրիֆը կոչ է արել վերջ տալ Եմենի պատերազմին և պայմաններ ստեղծել այդ երկիր մարդասիրական օգնություններ ուղարկելու համար:

Անդրադառնալով պատերազմի ու սովի տարածման հետևանքով Եմենում տիրող մարդկային ծանր իրավիճակին, Մարկ Լուկակը կարևորել է Եմենի ժողովրդին հնարավորինս շուտ մարդասիրական օգնություններ տրամադրելու անհրաժեշտությունը: