Էրաղչի .«ԵՄ-ն պաշտոնապես ճանաչել է Իրանի միջուկային խաղաղանպատակ տեխնոլոգիան»
https://parstoday.ir/hy/news/iran-i76613-Էրաղչի_._ԵՄ_ն_պաշտոնապես_ճանաչել_է_Իրանի_միջուկային_խաղաղանպատակ_տեխնոլոգիան
ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խոսքերով՝ Իրանի և ԵՄ-ի միջև «Միջուկային համագործակցություններ, զարգացումներ և հեռանկարներ» անունով սեմինարն ունի այն պարզ պատգամը, որ միությունը պաշտոնապես ճանաչում է Իրանի միջուկային էներգիայի խաղաղանպատակ տեխնոլոգիան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2017 07:02 Asia/Tehran
  • Էրաղչի .«ԵՄ-ն պաշտոնապես ճանաչել է Իրանի միջուկային խաղաղանպատակ տեխնոլոգիան»

ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալի խոսքերով՝ Իրանի և ԵՄ-ի միջև «Միջուկային համագործակցություններ, զարգացումներ և հեռանկարներ» անունով սեմինարն ունի այն պարզ պատգամը, որ միությունը պաշտոնապես ճանաչում է Իրանի միջուկային էներգիայի խաղաղանպատակ տեխնոլոգիան:

Նոյեմբերի 21-ին Սպահան քաղաքում մեկնարկած «Միջուկային համագործակցություններ, զարգացումներ  և հեռանկարներ» անունով սեմինարը համարվում է ԵՄ-ի հետ Իրանի բարձրակարգ բանակցությունների երրորդ փուլը: Սեմինարն իր աշխատանքը շարունակելու է նաև չորեքշաբթի օրը:

Նշելով, որ Եվրամիությունը ցանկանում է զարգացնել Իրանի հետ համագործակցությունը, Աբբաս Էրաղչին հավաստել է.«Սեմինարի կազմակերպման գաղափարը ձևավորվել է ՀԳՀԾ-ի իրագործումից հետ : Սեմինարի շրջանակում կողմերը մտքերի փոխանակում են կատարում տարբեր ոլորտներում միջուկային համագործակցության եղնակների շուրջ»:

«Աշխարհի տարբեր երկրներին միջուկային խաղաղանպատակ էներգիայի հարցում ԻԻՀ-ի հնարավորություններին ծանոթացնելն արդյունավորվելու է նրանով, որ պետությունները հարգելու են միջուկային գիտության ոլորտում իրանցի գիտնականների ձեռքբերումը».հավաստել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը: