Գեներալ-մայոր Ջաաֆարի.«Ցանկացած նոր պատերազմ կհանգեցնի Սիոնիստական ռեժիմի վերացմանը»
https://parstoday.ir/hy/news/iran-i76667-Գեներալ_մայոր_Ջաաֆարի._Ցանկացած_նոր_պատերազմ_կհանգեցնի_Սիոնիստական_ռեժիմի_վերացմանը
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ընդգծել է.«Ցանկացած նոր պատերազմ կհանգեցնի տարածաշրջանի քարտեզի վրայից Սիոնիստական ռեժիմի վերացմանը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2017 14:05 Asia/Tehran
  • Գեներալ-մայոր Ջաաֆարի.«Ցանկացած նոր պատերազմ կհանգեցնի Սիոնիստական ռեժիմի վերացմանը»

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն ընդգծել է.«Ցանկացած նոր պատերազմ կհանգեցնի տարածաշրջանի քարտեզի վրայից Սիոնիստական ռեժիմի վերացմանը»:

Չորեքշաբթի օրը Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հետ աշխարհազորային ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Մոհամմեդ Ալի Ջաաֆարին ասել է.«Այսօր բարեկամն ու թշնամին քաջ գիտակցում են, որ այլևս Սիոնիստական ռեժիմը ազդեցիկ սպառնալիք չէ»:

Ընչազուրկների բասիջ (մոբիլիզացման) կազմակերպության ղեկավար Ղոլամհոսեյն Ղեյբփարվարը նախքան Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի ելույթն ասել է.«Հավատացյալ ու հեղափոխական նոր սերնդի ծնունդը, ինչպիսին էր նահատակ Մոհսեն Հոջաջին, վկայությունն է այն իրողության, որ Իսլամական հեղափոխության շնորհիվ Բասիջը դարձել է օրինակ աշխարհի մուսուլման ժողովուրդների և ընչազուրկների համար»:

Նոյեմբերի 26-ը «Ընչազուրկների բասիջ»-ի  ստեղծման օրն է: Այս առիթով նոյեմբերի 19-26-ը Իրանում հռչակվել է Բասիջի շաբաթ: