Սոչիում հանդիպել են Իրանի և Ռուսաստանի նախագահները
Նոյեմբեր 22, 2017 14:08 Asia/Tehran
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը հանդիպել ու բանակցել են Սոչի քաղաքում:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ՌԴ-ի, Թուրքիայի և Իրանի ղեկավարների եռակողմ նիստին մասնակցելու նպատակով այցելել է Սոչի քաղաք:
Եռակողմ նիստը կայանում է Սիրիայում Աստանայի բանակցությունների գործընթացն ու արդյունքները քննարկելու և ներքին քաղաքական գործընթացներն սկսելու նպատակով:
Պիտակ