Գեներալ Բաղերին կարևորում է Իրանի զինված ուժերի պատրաստվածության անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i76735-Գեներալ_Բաղերին_կարևորում_է_Իրանի_զինված_ուժերի_պատրաստվածության_անհրաժեշտությունը
Կարևորելով ԻԻՀ զիված ուժերի բազմակողմանի պատրաստվածության անհրաժեշտությունը Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ասել է.«Իրանի զինված ուժերը իրենց հզորությամբ պարտության են մատնելու հակառակորդներին»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 23, 2017 11:42 Asia/Tehran
  • Գեներալ Բաղերին կարևորում է Իրանի զինված ուժերի պատրաստվածության անհրաժեշտությունը

Կարևորելով ԻԻՀ զիված ուժերի բազմակողմանի պատրաստվածության անհրաժեշտությունը Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ասել է.«Իրանի զինված ուժերը իրենց հզորությամբ պարտության են մատնելու հակառակորդներին»:

Սեփահ Նյուզ կայքի հաղորդմամբ, Իսլամական դիմադրության ճակատի հաղթանակի ու ԻԻԼՊ-ի կործանման առիթով Իրանի հոգևոր առաջնորդ մեծարգո Այաթոլլահ Խամենեիին հղած շնորհավորական ուղերձում, գեներալ-լեյտենանտ Մոհամմեդ Բաղերին հավաստել է.«Չնայած ԻԼԻՊ-ի կործանումն ԱՄՆ-ի ու նրա տարածաշրջանային դաշնակիցների գարշելի տիրակալության վերացումն է ավետում, սակայն հեղափոխության մեծրագո առաջնորդի կողմից նշված ռազմավարական կետերը ընդգծում են զինված ուժերի զգոնության պահպանման անհրաժեշտությունը»:

Գեներալ Բաղերին նշել է.«Անսալով հեղափոխության մեծարգո առաջնորդի հրամաններին,  զինված ուժերը պաշտպանելու են Իրանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը, ազգային անվտանգությունն ու իսլամական համակարգը և բարձր պահելով երկրի  պաշտպանական զորությունը, հաղթելու են համակարգի թշնամիներին»: