Զարիֆ. Բանկային սահմանափակությունների վերացումն անհրաժեշտ է
ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է ՀԳՀԾ-ի շրջագծում բանկային սահմանափակությունների վերացման անհրաժեշտությունը:
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շաբաթ օրը Թեհրանում, Եվրախորհրդարանի Իրանի հետ հարաբերությունների խմբի նախագահ Յանուշ Լևանդովսկու հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԵՄ-ն կարևոր գործընկեր է համարվում Իրանի համար: Նա ընդգծել է բոլոր կողմերի միջոցով ՀԳՀԾ-ի գործադրման և ՀԳՀԾ-ից Իրանի շահելու անհրաժեշտությունը:
Հանդիպման ժամանակ Յանուշ Լևանդովսկին կրկին Եվրոպայի լիարժեք հովանավորությունը հայտնելով ՀԳՀԾ-ի ու բոլոր երկրների կողմից դրա գործադրման հանդեպ, ՀԳՀԾ-ն բանակվող բոլոր երկրների համբերատարության, տոկունության ու դիվանագիտության արդյունքն է համարել է: Նա ասել է. «ՀԳՀԾ-ի արդյունքները բոլոր կողմերի համար պիտի շոշափելի լինեն»:
Յանուշ Լևանդովսկին Եվրախորհրդարանի փորձագետների ու ներկայացուցիչների 10 հոգանոց պատվիրակության ընկերակցությամբ ԻԻՀ-ի ավագ պաշտոնատարների հետ հանդիպման նպատակով շաբաթ առավոտյան ժամանել է Թեհրան: