Զարիֆ. Բանկային սահմանափակությունների վերացումն անհրաժեշտ է
https://parstoday.ir/hy/news/iran-i76959-Զարիֆ._Բանկային_սահմանափակությունների_վերացումն_անհրաժեշտ_է
ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է ՀԳՀԾ-ի շրջագծում բանկային սահմանափակությունների վերացման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 26, 2017 04:15 Asia/Tehran
  • Զարիֆ. Բանկային սահմանափակությունների վերացումն անհրաժեշտ է

ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է ՀԳՀԾ-ի շրջագծում բանկային սահմանափակությունների վերացման անհրաժեշտությունը:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շաբաթ օրը Թեհրանում, Եվրախորհրդարանի Իրանի հետ հարաբերությունների խմբի նախագահ Յանուշ Լևանդովսկու հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ԵՄ-ն կարևոր գործընկեր է համարվում Իրանի համար: Նա ընդգծել է բոլոր կողմերի միջոցով ՀԳՀԾ-ի գործադրման և ՀԳՀԾ-ից Իրանի շահելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ժամանակ Յանուշ Լևանդովսկին կրկին Եվրոպայի լիարժեք հովանավորությունը հայտնելով ՀԳՀԾ-ի ու բոլոր երկրների կողմից դրա գործադրման հանդեպ, ՀԳՀԾ-ն բանակվող բոլոր երկրների համբերատարության, տոկունության ու դիվանագիտության արդյունքն է համարել է: Նա ասել է. «ՀԳՀԾ-ի արդյունքները բոլոր կողմերի համար պիտի շոշափելի լինեն»:

Յանուշ Լևանդովսկին Եվրախորհրդարանի փորձագետների ու ներկայացուցիչների 10 հոգանոց պատվիրակության ընկերակցությամբ ԻԻՀ-ի ավագ պաշտոնատարների հետ հանդիպման նպատակով շաբաթ առավոտյան ժամանել է Թեհրան: