Իրանը, Թուրքիան և Կատարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
https://parstoday.ir/hy/news/iran-i77025-Իրանը_Թուրքիան_և_Կատարը_փոխըմբռնման_հուշագիր_են_ստորագրել
Թեհրանում այսօր ստորագրվել է Իրանի, Թուրքիայի և Կատարի միջև ապրանքաշրջանառության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 26, 2017 18:41 Asia/Tehran
  • Իրանը, Թուրքիան  և Կատարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Թեհրանում այսօր ստորագրվել է Իրանի, Թուրքիայի և Կատարի միջև ապրանքաշրջանառության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը:

Այսօր Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդ Շարիաթմադարիի, Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի  և Կատարի էկոնոմիկայի նախարար Շեյխ Ահմադ Բին Ջասիմ Ալ Սանիի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն՝ երեք երկրները համատեղ աշխատանքային խումբ են կազմելու  երեք երկրի միջև ապրանքների տարանցումը դյուրին դարձնելու համար:

Այս հուշագրով նաև կզարգանան Իրանի, Թուրքիայի և Կատարի միջև տնտեսական հարաբերությունները  և կվերանան իրանական ու թուրքական ապրանքների Կատար առաքման ճանապարհին առկա խոչընդոտները:

Նախքան փոխըմբռնման հուշագրի ստորագրումը Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին  հանդիպում է ունեցել Իրանի արդյունաբերության, հանքերի ու առևտրի նախարար Մոհամմեդ Շարիաթմադարիի հետ: Հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են երկկողմ հարաբերությունների առավել քան երբևէ ընդլայնման անհրաժեշտությունը: