Բանակի և Պահակազորի զորակցումը ՝ Իրանի կանխարգելիչ ուժի հենարանը
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատարը և իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարները կարևորել են ցամաքային, ծովային, օդային ու հրթիռային ոլորտներում մարտունակության բարձրացումը:
ԻԻՀ բանակի գլխավոր հրամանատար գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավին չորեքշաբթի օրը հանդիպում-զրույց է ունեցել իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Գեներալ-մայոր Մոհամմեդ Ալի Ջաաֆարիի հետ: Այդ մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայությունը:
Կողմերը գոհունակություն են հայտնել թաքֆիրական ահաբեկչության ու ԻԼԻՊ-ի նկատմամբ իսլամական Դիմադրության ճակատի տարած հաղթանակի կապակցությամբ և մտքերի փոխանակում են կատարել Իրանի պաշտպանական մարտավարության ուղղությամբ բանակի և Պահակազորի միջև համադրումների ու սիներգիա յի ստեղծման շուրջ:
«Ինչպես Իրանի արևմտյան նահանգներում երկրաշարժից տուժածներին ծառայություններ մատուցելու ոլորտում, բանակի ու Պահակազորի դերակատարությունը մեծանալու է պաշտպանական առաքելություններին զուգահեռ». ասել է Իսլամական հեղափոխության Պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը: