Զարիֆը կայցելի Իտալիա և Ադրբեջան
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը տեղեկացրել է,որ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին կայցելի Իտալիա և Ադրբեջան:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Բահրամ Ղասեմին ասել է.«Զարիֆը նոյեմբերի 30-ին Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի պաշտոնական հրավերով կմեկնի Հռոմ, մասնակցելու Միջերկրածովյան երկխոսության երրորդ միջազգային համաժողովին»:
Ղասեմին հավելել է.«Հռոմի միջազգային համաժողովի առանցքներն են կազմելու ընդհանուր անվտանգությունը, միգրացիան, մշակույթը եւ քաղաքացիական հասարակությունը: Համաժողովի հիմնական բանախոսներից մեկը կլինի Իրանի արտգործնախարարը»:
Նշելով, որ Իրանի ԱԳ նախարարի դեկտեմբերի 1-ին կմեկնի Բաքու, մասնակցելու «Ասիայի սիրտը» համաժողովին, Ղասեմին ասել է.«Համաժողովի թեման լինելու է Աֆղանստանը և տարածաշրջանային համագործակցությունների ընդլայնումը»:
««Ասիայի սիրտը» համաժողովը ներառում է 14 մասնակից ու 17 աջակցող երկրներ և 12 տարածաշրջանային ու միջազգային կազմակերպություններ», հայտնել է Ղասեմին: